2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ 0,4%-ՈՎ<br /> ՆՎԱԶԵԼ Է<br />


2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ 0,4%-ՈՎ
ՆՎԱԶԵԼ Է

  • 02-07-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 287 մլրդ 712,1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 286 մլրդ 969,9 մլն դրամի (մոտ 931,4 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 27 մլրդ 955,4 մլն դրամի, այլ երկրներում` 67 մլրդ 94,4 մլն դրամի արտադրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 99,6%, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` 98,6%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն