ԵՎՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4
ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

  • 01-07-2008 20:00:00   | Բուլղարիա  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 30-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից Երեւան վերադարձավ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը: Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, թիմի 10 անդամներից 8-ը մեկնարկային հանդիպումներն իրենց օգտին գրանցեցին, իսկ 4-ը` Հովհաննես Բոչկովը (46 կգ, Գյումրի), Նարեկ Աբգարյանը (48 կգ, Երեւան), Արթուր Քիրաջյանը (57 կգ, Երեւան) եւ Պողոս Ադիբեկյանը (75 կգ, Աբովյան) անցան կիսաեզրափակիչ: «Ավաղ, նրանք այնուհետեւ պարտվեցին եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով: Այնուամենայնիվ, տղաների ընդհանուր պատրաստականությունը հուսալի է, եւ նրանք արժանի հերթափոխ են ազգային հավաքականի համար»,- ասաց Ֆ.Ալեքսանյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play