ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԲ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ<br /> 2009-11 ԹԹ.-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԲ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ
2009-11 ԹԹ.-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

  • 26-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ Կենտրոնական բանկի Զարգացման տեսլականը եւ 2009-2011թթ.-ի Ռազմավարական ծրագիրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ ԿԲ-ի խորհհրդի որոշմամբ լրացում է կատարվել «Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձեւը, ներկայացման կարգը եւ ժամկետները, ապահովագրական ընկերության եւ ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության եւ որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play