Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք


Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք

  • 06-04-2011 14:37:02   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Մարմնական վնասվածք հասցնելու արձանագրված 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից` 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաեւ խուլիգանության 9 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության ու խուլիգանության` 1-ական, կողոպուտի՝ 2, գողության 15 դեպք: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play