ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՎԱՍՏԱԿԵԼ 56<br /> ԴԻՄՈՐԴ<br />


ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՎԱՍՏԱԿԵԼ 56
ԴԻՄՈՐԴ

  • 17-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մաթեմատիկայի միասնական քննությունից առավելագույն 20 միավոր են ստացել 56 դիմորդ-շրջանավարտներ, որը կազմում է 9859 քննություն հանձնողների 0.6 տոկոսը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Բարձր` 18-19,75 միավոր են ստացել 1683 շրջանավարտ` այսինքն քննություն հանձնած դիմորդների 17 տոկոսը: Մաթեմատիկայից դրականի շեմը` 7,5 միավոր, չի հաղթահարել 280 շրջանավարտ. նրանք դպրոցական վկայականի համար ավարտական քննություն կհանձնեն մաթեմատիկայի համար նախատեսված լրացուցիչ օրը: Հունիսի 16-ին ավարտվել է այս առարկայից բողոքարկման դիմումների ընդունումը, իսկ գանգատարկման արդյունքները կհրապարակվեն 3 օրից:
Նոյյան տապան  -   Հասարակություն