ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԻՑ 20 ՄԻԱՒՈՐ Է ՎԱՍՏԱԿԵԼ 56<br /> ԴԻՄՈՐԴ<br />


ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԻՑ 20 ՄԻԱՒՈՐ Է ՎԱՍՏԱԿԵԼ 56
ԴԻՄՈՐԴ

  • 17-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մաթեմատիկայի միասնական քննութիւնից առաւելագոյն 20 միաւոր են ստացել 56 դիմորդ-շրջանաւարտներ, որը կազմում է 9859 քննություն յանձնողների 0.6 տոկոսը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայեանէ Մանուկեանը: Բարձր` 18-19,75 միաւոր են ստացել 1683 շրջանաւարտ` այսինքն քննություն յանձնած դիմորդների 17 տոկոսը: Մաթեմատիկայից դրականի շեմը` 7,5 միաւոր, չի յաղթահարել 280 շրջանաւարտ. նրանք դպրոցական վկայականի համար աւարտական քննություն կյանձնեն մաթեմատիկայի համար նախատեսուած լրացուցիչ օրը: Յունիսի 16-ին աւարտուել է այս առարկայից բողոքարկման դիմումների ընդունումը, իսկ գանգատարկման արդիւնքները կհրապարակուեն 3 օրից:
  -   Հասարակութիւն