Այսուհետ Մոսկվայում լույս տեսնող ,Արմինիան Թայմսե ամսագիրը կհրատարակվի նաեւ Հայաստանում


Այսուհետ Մոսկվայում լույս տեսնող ,Արմինիան Թայմսե ամսագիրը կհրատարակվի նաեւ Հայաստանում

  • 05-04-2011 19:51:01   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Մոսկվայի ռուս-հայկական հասարակական-քաղաքական ,Արմինիան Թայմսե (,Armenian Timesե) ամսաթերթի Հայաստանում հրատարակվող տարբերակի շնորհանդեսը: Այսուհետ Մոսկվայում լույս տեսնող ,Արմինիան Թայմսե ամսագիրը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության արդյունքում կհրատարակվի նաեւ Հայաստանում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ,Արմինիան Թայմսե ամսաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամները, հասարակական եւ ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք: Կարեւորելով Հայաստանում ամսաթերթի հրատարակումը, Հրանուշ Հակոբյանը նշեց նախարարության հիմնադրման օրվանից Սփյուռքում գործող հայկական զանգվածային լրատվամիջոցների հետ ակտիվ համագործակցության մասին: Նա խոստացավ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ,Արմինիան Թայմսե ամսաթերթին. ընդգծելով, որ նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում ամսաթերթը լուսաբանում է Հայաստանում եւ Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադառնում է Հայաստան-Սփյուռք գործակցությանն ուղղված ծրագրերին եւ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը: Ամսաթերթի գլխավոր խմբագիր Ա.Խանումյանը, կարեւորելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը, ընդգծեց նախարարության ստեղծման անհրաժեշտությունը եւ Սփյուռքի կողմից այդ քայլի սպասված լինելը: Նա նշեց նախարարության միջոցով Հայրենիք-Սփյուռք կապերի եւ գործակցության ակտիվացման փաստը` անհրաժեշտություն համարելով ամրապնդել եւ հզորացնել Հայրենիք-Սփյուռք կամուրջը: Ա.Խանումյանի խոսքով, հայերեն եւ ռուսերեն լույս տեսնող ամսաթերթը կհրապարակվի նաեւ անգլերեն, իսկ ապրիլի վերջին ամսաթերթը կունենա նաեւ էլեկտրոնային տարբերակ: Ա.Խանումյանը հավելեց, որ Մոսկվայում ամսաթերթը լույս է տեսնում հիսուն հազար տպաքանակով, իսկ Հայաստանում` դեռեւս հազար, սակայն շուտով տպաքանակը կավելանա:
Նոյյան տապան  -   Հասարակություն