Արձակագիր Հովհաննես Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական<br /> հարաբերությունները պետք է կառուցել աստիճանական քայլերով<br />


Արձակագիր Հովհաննես Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական
հարաբերությունները պետք է կառուցել աստիճանական քայլերով

  • 24-03-2010 17:54:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի մշակույթի նախկին նախարար, գրող Հակոբ Մովսեսի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլում Հայաստանը երկու սխալ է անում. առաջին` պետական դիվանագիտությունը խառնում է հասարակական կարծիքի հետ եւ անդրադառնում մի հարցի, որ ժամանակային առումով հասունացած չէ: ԻՆչպես նա նշեց մարտի 24-ի ասուլիսում, այդ է պատճառը, որ հասարակությունում այս խնդրի առնչությամբ կան խիստ բեւեռացված` դրական կամ բացասական, մոտեցումներ: Ըստ Հ.Մովսեսի, հարաբերություններ հաստատելուց առաջ նախ երկու ժողովուրդները միմյանց հետ ծանոթանալու խնդիր ունեն: Նա գտնում է, որ հարցն անհարկի քաղաքականացվում է, մինչդեռ այն նախ պետք է մշակութայնացվի. օրինակ, որպես սկիզբ կարելի է կազմակերպել սիմպոզիումներ երկու երկրների մշակույթի գործիչների մասնակցությամբ: Արձակագիր Հովհաննես Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցել աստիճանական քայլերով, առանց շտապելու, եւ թուրքերը պետք է ընդունեն, որ «դա հայի ինքնության հողն է, եւ մեր մշակութային հենասյուները` իմ Նարեկը, իմ գրերը, իմ էպոսը այնտեղ է գրվել»: Հ.Երանյանի խոսքերով, «մենք` հայերս թույլ ենք տալիս, որպեսզի մեր մշակույթը սեփականվի»: Նա նշեց, որ Հայաստանում գորգեր արտադրող երկու խոշոր ձեռնարկություններ այլեւս հայկական գորգեր չեն արտադրում, իսկ Անկարայում եւ Ստամբուլում կան գորգի թանգարաններ, որտեղ հայկական գորգերը ցուցադրվում են որպես թուրքական կամ սելջուկյան գորգեր: «Մենք էլ ենք թուրքերից վերցնում, բայց վերցնում ենք խոտանը»,- ասաց Հ.Երանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play