Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը քննարկել եւ<br /> հաստատել է եւս 10 ծրագրեր<br />


Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը քննարկել եւ
հաստատել է եւս 10 ծրագրեր

  • 19-03-2010 19:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի մարտի 19-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը, քննարկվել են 10 բարեգործական ծրագրեր: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նիստում քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման», Երեւանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման եւ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան «Հույս» մանկատան կահավորման ծրագրերը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում եւ Եվրոպայում առկա հայկական ճարտարապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, պատմական աղբյուրների եւ գրականության ցանկի թվայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գանձատան նորոգման աշխատանքների եւ Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը: «Հրայր եւ Աննա Հովնանյան» կորպորացիայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր եւ Սուրբ Աննա եկեղեցի: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 6 մանկապարտեզի կահավորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական եւ աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խավին ձեռք բերելու շուկայում պահանջվող մասնագիտություն եւ սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունության: Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play