Ըստ Էրդողանի կուսակցի, Ցեղասպանության բանաձեւի ընդունումը<br /> կարող է վնասել հայերի հանդեպ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը<br />


Ըստ Էրդողանի կուսակցի, Ցեղասպանության բանաձեւի ընդունումը
կարող է վնասել հայերի հանդեպ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը

  • 17-03-2010 22:14:00   | Թուրքիա  |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլօղլուն, որը եւս մասնակցել է Լոնդոնյան այցին, հանդես է եկել «թուրքաբնակ հայերի հնարավոր արտաքսման» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը պարզաբանող գրավոր հայտարարությամբ: Ըստ «Hurriyet»-ի, Քընըքլօղլուի տարածված հաղորդագրությունում հստակեցված են, թե ինչու եւ ինչպես է Թուրքիայի վարչապետն անդրադարձել Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերի հնարավոր արտաքսման խնդրին: Թերթը նշում է, որ լրատվամիջոցները ջանացել են այլ երանգ ու շեշտադրում հաղորդել Էրդողանի ասածներին: Մինչդեռ Էրդողանն ընդամենը ցանկացել է հիշեցնել, որ Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կարող է վնասել հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play