Արա Նռանյան. «Հայաստանի ապագան նոր տնտեսական<br /> քաղաքականություն որդեգրելու մեջ է»<br />


Արա Նռանյան. «Հայաստանի ապագան նոր տնտեսական
քաղաքականություն որդեգրելու մեջ է»

  • 16-03-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի ապագան նոր տնտեսական քաղաքականություն որդեգրելու մեջ է, - համարում է Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամ Արա Նռանյանը: Մարտի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանի Հանրապետությանը պետք են թարմ մոտեցումներ եւ թարմ լուծումներ, նոր մարդիկ, ովքեր ի վիճակի լինեն կատարել այդ փոփոխությունները»,- ասաց նա: Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սոցիալիստական ինտերնացիոնալի հետ համատեղ մարտի 25-26-ին Երեւանում կազմակերպելու է խորհրդաժողով` մի շարք երկրներից մասնագետների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Նույն խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ ապրիլից գազի սակագների բարձրացման հետ կապված արդեն իսկ առկա է գնաճ եւ անկառավարելի իրավիճակ: Ըստ պատգամավորի, կամ գնաճը զսպելու մեխանիզմներ չկան, կամ դրանք չեն վերահսկվում: Գնաճի հետեւանքները չեզոքացնելու տեսանկյունից նա անհրաժեշտ համարեց, որ Հայաստանում, ինչպես մի շարք երկրներում, ընդունվի Եկամուտների ինդեքսավորման օրենք: Իսկ «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի բարձրացման եւ դրա հիմնավորվածության առնչությամբ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունը ստեղծել է աշխատանքային խումբ եւ պարբերաբար անդրադառնալու է այդ հարցին: Ըստ «Ժառանգություն» խբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, որ բոլորին է հայտնի, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը ածանցվում է կառավարման քաղաքականությունից, իշխանությունները օգտագործում են թե օրենսդիր եւ թե գործադիր լծակները, անհավասար եւ անարդար պայմաններ ստեղծում, որի հետեւանքով «խոշորներն ավելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը գրեթե վերանում է»: Անկախ պատգամավոր, անկուսակցական Վիկտոր Դալլաքյանն իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է ոչ միայն հարուստներին հարկային դաշտ բերել, այլեւ նրանցից գանձել լրացուցիչ հարկեր` շքեղության համար: Նա տեղեկացրեց, որ ինքը շրջանառության մեջ է դրել Շքեղության հարկի մասին օրինագիծը, որի համաձայն 500 հազար եւ ավելի ԱՄՆ դոլարին համարժեք սեփականույթուն ունեցող անձինք պետք է վճարեն լրացուցիչ հարկեր, իսկ շքեղության հարկից ստացված ֆինանսական միջոցները ուղղվեն բացառապես կենսաթոշակների վճարմանը, ծնելիության խթանմանը. ընտանեկան, գործազրկության, հաշմանդամության եւ այլ նպաստների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ բնակչության անապահով խավերի բուժօգնության ծախսերը իրականացնելուն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play