Բակո Սահակյանն ընդունել է «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահին


Բակո Սահակյանն ընդունել է «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահին

  • 13-03-2010 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է բարերար եւ գործարար, «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին: Ըստ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Երկրի ղեկավարը եւ բարերարը այցելել են Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային ներուժին: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play