Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
AM RU EN WA FR

Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը

22-04-2026 15:08 Վրաստան Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
 
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 179 անգամ