ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին
AM RU EN WA FR

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

27-06-2026 16:46 Բելգիա Մամլո հաղորդագրություն
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Խորհրդի 147-րդ և 148-րդ նստաշրջաններին։
 
Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ-ի կոմիտեների և աշխատանքային այլ մարմինների գործունեության տարեկան ամփոփ զեկույցները, հաստատվել են կարողությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրացման և իրավակիրառ ոլորտներին վերաբերող մի շարք գործիքներ։
 
Անդրադարձ է կատարվել ՀՄԿ-ի 2025-2028 թվականների ռազմավարության շրջանակում 2025-2026 թվականների կատարողականին, հաստատվել են 2026-2027 թվականների ռազմավարական ցուցիչները, ինչպես նաև սահմանվել են կազմակերպության առաջիկա տարվա գործունեության հիմնական ուղղությունները։ Հաստատվել են նաև Քաղաքականության հանձնաժողովի, Աուդիտի և Ֆինանսական կոմիտեի տարեկան հաշվետվությունները։ Նստաշրջանների շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների մաքսային վարչակազմերի և ՀՄԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել են առաջիկա համատեղ ծրագրերը։
 
ՀՄԿ Խորհրդի նստաշրջանների ընթացքում անցկացվել են նաև Խորհրդի նախագահի, փոխնախագահների, ինչպես նաև համապատասխան կոմիտեների ղեկավար կազմի և անդամ երկրների ընտրությունները։ ՀՄԿ Խորհրդի հաջորդ՝ 149-րդ և 150-րդ նստաշրջանները կանցկացվեն 2027 թվականի հունիսի 24-26-ը։
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 279 անգամ