Տիգրան Ղարամյանը դարձավ Կաննի շախմատային մրցաշարի հաղթող<br />


Տիգրան Ղարամյանը դարձավ Կաննի շախմատային մրցաշարի հաղթող

  • 09-03-2010 21:30:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ԿԱՆՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսահայ շախմատիստ Տիգրան Գարամյանը դարձավ Կաննի 24-րդ ավանդական մրցաշարի հաղթող: Խաղերի Միջազգային Փառատոնի շրջանակներում անկացվող մրցաշարն ընթանում էր երեք ենթախմբերով` էլո-ի 2200 -ից բարձր, 1700-2200 եւ մինչեւ 1700 ցուցանիշ: Ավելի քան 2200 միավոր ունեցող 91 մրցակիցների մրցաշարում, 9 հնարավորից Տիգրան Գարոյանը վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ բելգիացի Վադիմ Մալախատկոն եւ հնդիկ Դիփ Սենգուպտան, սակայն հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց լավագույնը: Ֆրանսահայ Պավել Գովչյանը (Էլո 2422) 5 միավորով գրավեց 27-րդ, իսկ 13-ամյա Գարի Գարոյանը (2181) 56-րդ տեղը: Մրցաշարայաին աղյուսակի առաջին տասնյակը ունի հետեւյալ տեսքը. Գարամյան (ԷԼՈ - 2609) - 7 Մալախատկո 2549 - 7 Սենգուպտա 2480 - 7 Ֆեդորչուկ 2641 - 6,5 Բայեր 2610 - 6,5 Համդուչի 2601- 6,5 Աբասով 2510 - 6,5 Դաս 2396 - 6 Իտուրիզագա 2616 - 6 Ֆիեր 2601- 6 Տիգրան Ղարամյանի կայքը http://www.tigran.fr/
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play