ՀՀ փոխվարչապետն ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո<br /> մարզի պատվիրակությանը<br />


ՀՀ փոխվարչապետն ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո
մարզի պատվիրակությանը

  • 25-02-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը փետրվարի 25-ին ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո մարզի պատվիրակությանը: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին եւ Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է համագործակցության հեռանկարներով. հատկապես կարող է օգտակար լինել Հյուսիսային Իտալիայի տնտեսական զարգացման մոդելը, քանի որ Հայաստանի հետ կան մի շարք ընդհանրություններ` թե տնտեսական հնարավորությունների, թե տարածքի առումով: Դեսպան Բ. Սկապինին նշեց, որ հայ-իտալական ձեւավորված բարեկամական հարաբերությունները կարող են վերաճել ավելի սերտ գործակցության: Նշվեց, որ պատվիրակությունը հետաքրքրված է գյուղատնտեսական բնագավառում համագործակցությամբ, մասնավորապես` այգեգործության եւ գինեգործության ոլորտում: Տրեվիզոյի մարզը ոչ միայն Իտալիայում, այլեւ աշխարհում համարվում է գինեգործության ոլորտի առաջատարներից, եւ իտալական կողմը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանին: Դեսպանը վստահություն հայտնեց, որ հայկական կողմի հետ կհաջողվի իրականացնել երկուստեք փոխշահավետ ծրագրեր: Տրեվիզոյի մարզային խորհրդի նախագահ Պետենա Ֆուլվիոն տեղեկություններ ներկայացրեց մարզի գյուղատնտեսական եւ արտադրական պոտենցիալի վերաբերյալ. մարզում զարգացած է ինտենսիվ տիպի գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական արտադրությունը ոչ թե մասսայական է, այլ մասնագիտացված: Կարողացել են նաեւ հաջողությամբ համադրել արտադրությունն ու տուրիզմը: Նա տեղեկացրեց, որ 2007թ-ից Հայաստանի հետ ունեն համագործակցության ծրագիր, որի շրջանակում հաջողվել է գինեգործության ոլորտում փոխգործակցութան հիմքեր ստեղծել, եւ այն ընդլայնելու ցանկություն հայտնեց: Փոխվարչապետը նկատեց, որ Տրեվիզոյի տնտեսավարման մոդելը ամենաօպտիմալը կարող է լինել Հայաստանի գյուղատնետսության զարգացման համար: Այս առումով նա առանձնացրեց Վայոց ձորի մարզը, որտեղ եւ գինեգործության ավանդույթներ կան, եւ հնարավորություններ` տուրիզմի զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ կհաջողվի կոնկրետ ծրագրեր կյանքի կոչել: Դեսպան Բ. Սկապինին ներկայացրեց նաեւ հայ-իտալական առեւտրային պալատ ստեղծելու վերաբերյալ իր նախաձեռնությունը: Պալատը կարող է անդամակցել նաեւ Իտալիայի` այլ երկրների հետ նմանատիպ պալատները միավորող ասոցիացիային, որն էլ կարող է հարթակ լինել` փորձի, գիտելիքների փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Ա. Գեւորգյանն իր կողմից ամենայն աջակցության պատրաստակամություն հայտնեց: Իտալացի հյուրերը նաեւ նշեցին, որ Հայաստան այցելելու պատճառներից մեկն էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play