Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
09-06-2026 19:28:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները։