Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում կա զգալի, բայց ոչ<br /> բավարար առաջընթաց, հավաստում է գլխավոր դատախազը<br />


Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում կա զգալի, բայց ոչ
բավարար առաջընթաց, հավաստում է գլխավոր դատախազը

  • 24-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հավաստմամբ, վերջին տարիներին համապատասխան մեխանիզմներ ներդնելու շնորհիվ դատախազության համակարգում վերացել են այդ գերատեսչությունում աշխատանքի ընդունվելու, պաշտոններ ստանալու, պաշտոնեական առաջխաղացման, կոչումներ ստանալու համար կոռուպցիոն դրսեւորումները: Այս մասին գլխավոր դատախազը հայտնեց փետրվարի 24-ի ճեպազրույցում: Ըստ նրա, իրավապահ համակարգի աշխատակիցների շրջանում կոռուպցիոն դրսեւորումների բացահայտումը առաջին պլան է մղվում, քանի որ ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարողն ինքը պետք է կոռուպցիայից զերծ լինի, եւ դա ամենեւին էլ չի նշանակում, որ ամենակոռումպացված մարմինները իրավապահ մարմիններն են: Ընդհանուր առմամբ, գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրեց զգալի, բայց ոչ բավարար առաջընթաց:
Նոյյան տապան  -   Հասարակություն