Իսրայելի բանակը կմնա Լիբանանում «այնքան, որքան անհրաժեշտ է». Նեթանյահու


 

Իսրայելի բանակը կմնա Լիբանանում «այնքան, որքան անհրաժեշտ է». Նեթանյահու

  • 19-06-2026 19:25:50   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իսրայելական զորքերը կմնան Լիբանանում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», այսօր հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ խոստանալով Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ին «ծանր գին» վճարել իր հարձակումների համար։
 
«Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումներ և շատ ծանր գին կպահանջի «Հեզբոլա»-ից այդ հարձակումների համար»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն՝ Լիբանանում չորս իսրայելցի զինծառայողների զոհվելու մասին հայտարարությունից հետո։
 
«Իսրայելը կմնա հարավային Լիբանանում գտնվող անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հյուսիսային համայնքների պաշտպանությունն ապահովելու համար»,- հավելել է Նեթանյահուն:
 
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նույնպես հայտարարել էր, որ զինված ուժերը կմնան Լիբանանում՝ հավելելով, որ ցանկացած հարձակման «ուժգին» պատասխան լինի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը