Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
22-06-2026 15:24:03 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններում իրանցի բանակցողների խումբը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը:Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:Հիմնական պատվիրակությունը, ներառյալ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, արդեն մեկնել են Շվեյցարիայից:Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։