ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով


 

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

  • 22-06-2026 15:46:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ 
 
Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։
Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։
 
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում դրանց անհապաղ արձագանքելու և լուծումներ առաջարկելու նպատակով։
 
Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ կպահանջվեն իրավասու մարմիններից։
 
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։
 
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։
 
ՄԻՊ աշխատակազմ
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն