Դավիթ Շահինյանը առաջին տեղը գրավեց «Աերոֆլոտ-օփեն»-ի C<br /> խմբում<br />


Դավիթ Շահինյանը առաջին տեղը գրավեց «Աերոֆլոտ-օփեն»-ի C
խմբում

  • 17-02-2010 18:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը Մոսկվայում «Աերոֆլոտ-օփեն» գերմրցաշարի C խմբում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր միանձնյա գրավեց առաջին տեղը: A1 եւ A2 խմբերում խաղացվել են նախավերջին փուլի պարտաները: A1 խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը, ով 8 հնարավորից վաստակել է 5 միավոր: Իսկ առաջատարներն են Լե Քան Լիմը եւ Նգուեն Նգոկ Թրոնգը (Վիետնամ)` 6-ական միավորով: A2 խմբում Արթուր Գաբրիելյանն ունի 5,5 միավոր եւ կես միավորով ետ է մնում Ալեքսեյ Պրիդորոժնուց (Ռուսաստան) եւ Սերգեյ Պավլովից (Ուկրաինա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play