Դավիթ Շահինեանը առաջին տեղը գրաւեց «Աէրոֆլոտ-օփեն»-ի C<br /> խմբում<br />


Դավիթ Շահինեանը առաջին տեղը գրաւեց «Աէրոֆլոտ-օփեն»-ի C
խմբում

  • 17-02-2010 18:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորցի 16-ամեայ շախմատիստ Դավիթ Շահինեանը Մոսկուայում «Աէրոֆլոտ-օփեն» գերմրցաշարի C խմբում 9 հնարաւորից վաստակելով 7,5 միաւոր միանձնեայ գրաւեց առաջին տեղը: A1 եւ A2 խմբերում խաղացվել են նախավերջին փուլի պարտաները: A1 խմբում հայ շախմատիստներից լաւագոյն արդիւնքն ունի Գաբրիէլ Սարգսեանը, ով 8 հնարաւորից վաստակել է 5 միաւոր: Իսկ առաջատարներն են Լե Քան Լիմը եւ Նգուեն Նգոկ Թրոնգը (Վիետնամ)` 6-ական միաւորով: A2 խմբում Արթուր Գաբրիէլեանն ունի 5,5 միաւոր եւ կէս միաւորով յետ է մնում Ալեքսեյ Պրիդորոժնուց (Ռուսաստան) եւ Սերգեյ Պավլովից (Ուկրաինա):
  -   Սպորտ