Անցկացվել են «Աերոֆլոտ-օփեն»-ի 3-րդ փուլի հանդիպումները<br />


Անցկացվել են «Աերոֆլոտ-օփեն»-ի 3-րդ փուլի հանդիպումները

  • 12-02-2010 20:54:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփեն»-ի A1 մրցաշարում երեք փուլից հետո 3 միավորով առաջատարն է Լե Քան Լիմը (Վիետնամ): Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Գրիգորյանցը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը` 1,5, Զավեն Անդրիասյանը` 1 միավոր: A2 մրցաշարում առաջատարներից մեկը Արթուր Գաբրիելյանն է` 2,5 միավորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Մելիքսեթ Խաչիյանը նրանից ետ են մնում կես միավորով: B մրցաշարում չորս փուլից հետո Տիգրան Սիմոնյանը վաստակել է 3 միավոր եւ առաջատարներից ետ է մնում կես միավորով: C մրցաշարում հաջող են խաղում Դավիթ Շահինյանը եւ Լեւոն Քարամյանը, որոնք շահել են խաղացած բոլոր չորս պարտիաները եւ ընթանում են առջեւից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play