Հաստատվել է Հայաստանտ անտառների վերականգնման եւ զարգացման<br /> հիմնադրամի 2009-ի հաշվետվությունը<br />


Հաստատվել է Հայաստանտ անտառների վերականգնման եւ զարգացման
հիմնադրամի 2009-ի հաշվետվությունը

  • 12-02-2010 20:54:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի փետրվարի 12-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել եւ հաստատվել է ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրենի 2009թ.-ի գործունեության հաշվետվությունը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի կողմից ներկայացված առաջարկություններին` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրերը շարունակելու վերաբերյալ: «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնմանե ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2007-2008թթ.-ին. 13 հեկտարի վրա 4,2 կմ ջրագծի կառուցման համար ծախսվել է 24,5 մլն դրամ: 2009թ.-ին իրականացվել է երկրորդ փուլը, որի շրջանակներում 15 հեկտարի վրա կառուցված 4,6 կմ ջրագծի կառուցման համար ծախսվել է 30 մլն դրամ: Հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված ծրագրի երրորդ փուլն իրականացվելու է 2010 թվականին. նախատեսվում է ոռոգման ցանցի վերակառուցում 20 հեկտար կանաչ գոտու ոռոգման համար` 28,7 մլն դրամ արժեքով: Ըստ երկրորդ ծրագրի, ՀՀ կառավարության 2006թ.-ի ապրիլի 20-ի N15 արձանագրային որոշման համաձայն` 2007-2009թթ.-ին Շիրակի մարզում 175 հեկտարի վրա պետք է իրականացվեին անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ: Ծրագրի իրականացման ուղղությամբ 2008թ.-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պատվերով այդ տարածքում կառուցվել է ոռոգման համակարգ եւ ցանկապատ: Նիստում որոշվել է 22,8 մլն դրամ տրամադրել Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրի շարունակման շրջանակներում 25 հեկտար տարածքի անտառապատման եւ ցանկապատման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play