Արբիլում կայանալիք մրցաշարում Իրանը կներկայացնի «Արարատ»<br /> կանանց բասկետբոլի թիմը<br />


Արբիլում կայանալիք մրցաշարում Իրանը կներկայացնի «Արարատ»
կանանց բասկետբոլի թիմը

  • 09-02-2010 19:58:00   | Իրան  |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք արեւելյան Ասիայի գավաթի խաղերում Իրանի ներկայացուցիչը ՀՄ «Արարատ» կանանց բասկետբոլի թիմն է, տեղեկացնում է «Ալիքը»: Այդ առիթով, փետրվարի 6-ին, «Արարատ» մարզավանում տեղի է ունեցել մամլո ասուլիս` «Հայ կանանց մարզանքի ընդլայնումը ներկա չափանիշներով» թեմայով: Մամլո ասուլիսին ներկա են եղել ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչության փոխնախագահ Հարմիկ Զովելյանը, Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար Համիդ Խոմջանին, Իրանի կանանց ֆեդերացիայի փոխնախագահ Ֆաթեմե Քարամզադեն, կանանց բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար եւ ՀՄԱԿ-ի կանանց բասկետբոլի թիմի պատասխանատու Օդետ Աղաջանյանը, Իրանի մինի բասկետբոլի ազգային հավաքականի պատասխանատու եւ պատանեկան թիմի նախագահ Ժոզեֆ Նազարյանը եւ մարզական միության վարչության նախագահ Արբի Սարգսյանը: Ասուլիսի ընթացքում խոսվել է «Արարատի» աղջիկների եւ տղաների բասկետբոլի թիմերի կարգավիճակի, հուլիսի 5-ին Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play