Ավետիք Գրիգորյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը<br />


Ավետիք Գրիգորյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը

  • 29-01-2010 21:37:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող Հայաստանի տղամարդկանց 70-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի առաջատար Ավետիք Գրիգորյանը հունվարի 29-ին կայացած նախավերջին` 8-րդ, տուրում տարավ հերթական հաղթանակը եւ դարձավ Հայաստանի չեմպիոն: Վերջին տուրից առաջ նա ունի 6,5 միավոր: Ա.Գրիգորյանին հաջորդում են Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը (5-ական միավոր), Արտաշես Մինասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (4,5-ական միավոր), Հրանտ Մելքումյանը եւ Արթուր Չիբուխչյանը (3,5-ական միավոր), Տիգրան Քոթանջյանը (3 միավոր), Դավիթ Քալաշյանը (2,5 միավոր) Դավիթ Գ. Պետրոսյանը (2 միավոր):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play