Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն

10-09-2026 16:42 Ռուսաստան Քաղաքականություն
Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն
shantnews.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
 
Պուտինը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան։ Նյու Դելիում պետության ղեկավարը կմասնակցի BRICS գագաթնաժողովին։
 
«Սեպտեմբերի 11-ին առաջին զրույցը կկայանա մեր նախագահի և գագաթնաժողովի հյուրընկալող՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև», – ասել է Ուշակովը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 28 անգամ