Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 23-ին պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRIB պետական հեռարձակող ընկերությունը հրապարակել է Նյու Յորք նրա ժամանման կադրերը։Մեկնելուց առաջ Փեզեշքիանը հայտարարել է, որ ՄԱԿ-ում «հաստատակամորեն կպաշտպանի» իր երկրի դիրքորոշումները։
«Մենք գլուխներս բարձր դուրս եկանք, և սա արժանապատվության ու հպարտության աղբյուր է բոլորիս համար։ Ուստի մենք միջազգային հարթակներում հաստատակամորեն կպաշտպանենք մեր դիրքորոշումները», - ասել է նա։Նախքան նախագահի ժամանումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջնորդների միջոցով բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ։
ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել. տեսանյութ
Թրամփը հստակ ուղերձ է հղել Պուտինին․ «Գլուխ հանեք պատերազմից»
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ