Նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

01-10-2026 17:22 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերրի Դայերին։ 
 
Նախագահը ողջունել է քաղաքապետի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման փոխայցելությունները նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։
 
Ջերրի Դայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը կարևոր է իր համար՝ հաշվի առնելով նաև Ֆրեզնոյում հայկական համայնքի նշանակալի ներկայությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 12 անգամ