Սովյալների թիվն աշխարհում հասել է 963 մլն մարդու<br />


Սովյալների թիվն աշխարհում հասել է 963 մլն մարդու

  • 09-12-2008 16:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տվյալներով սովյալների թիվն աշխարհում այս տարի աճել է եւս 40 մլն մարդով եւ հասել 963 միլիոնի: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Դեկտեմբերի 9-ին հրապարակված ՊԳԿ զեկույցում, ուր պարունակվում են կազմակերպության նախնական հաշվարկները, ընդգծվում է, որ 2007 թվականին սովյալների թիվը մոլորակում կազմում էր 923 մլն մարդ: ՊԳԿ փորձագետները Երկրի սովյալ բնակչության թվի ավելացումը կապում են, գլխավորապես, սննդամթերքի գների մեծացման հետ: Մասնագետների կարծիքով, թափ հավաքող համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է վատթարացնել իրավիճակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play