Tribune Company-ն հայտարարել է սնանկացման մասին<br />


Tribune Company-ն հայտարարել է սնանկացման մասին

  • 09-12-2008 16:24:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Tribune Company մամուլի հրատարակչական կոնցեռնը սնանկ է ճանաչել իրեն եւ խնդրագիր ներկայացրել դատարան վարկատուներից իրեն պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ: Ընկերությունը, որին պատկանում են համազգային այնպիսի ծանրակշիռ պարբերականներ, ինչպիսին են The Chicago Tribune-ը եւ The Los Angeles Times-ը, սնանկության մասին հայտարարել է այսօր` վկայաբերելով իր ունեցած 13 մլրդ դոլար գումարի պարտքային պարտավորությունները, որոնք նա ի վիճակի չէ վճարել: Մեծամասամբ Tribune Company-ի ֆինանսական դժվարությունների պատճառը եղել է իր պարբերականներում հրատարակվող վճարովի գովազդի այս տարի գրանցված ծավալի անկումը: Դրանից բացի, ընկերության պարտքերը գոյացել են այն գործարքի հետեւանքով, որի շրջանակում փակ բեժնետիրական ընկերությունից վերածվել էր ԲԸ-ի` անցած տարի անշարժ գույքի ոլորտում մագնատ Սեմ Զելլի սեփականությունը դառնալուց հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play