Եգիպտոսում ճանապարհա-տրանսպորտային պատահարից զոհվել է 13<br /> մարդ<br />


Եգիպտոսում ճանապարհա-տրանսպորտային պատահարից զոհվել է 13
մարդ

  • 08-12-2008 16:11:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է առնվազն 13 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 30-ից ավելի մարդ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կահիրեի մերձակա արագընթաց խճուղում: Ավտոբուսը Էլ-Մինյա քաղաքի եկեղեցիներից մեկի հավատացյալներին էքսկուրսիայի էր տանում Ալեքսանդրիա` Միջերկրական ծովի ափ: Ոստիկանության նախնական տվյալներով, վարորդը մեծ արագության ժամանակ կորցրել է կառավարումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play