Աթենքում անկարգությունների ժամանակ տուժել է 21 մարդ<br />


Աթենքում անկարգությունների ժամանակ տուժել է 21 մարդ

  • 08-12-2008 15:34:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին Աթենքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 21 եւ ձերբակալվել 15 մարդ: Մի քանի հազար մարդ երթով ուղղվել են դեպի ոստիկանության գլխավոր վարչություն: Բողոքի ցույցը անցկացվել է շաբաթօրյա միջադեպի կապակցությամբ, երբ ոստիկանը անարխիստների հետ ընդհարման ժամանակ սպանել էր 15-ամյա դեռահասի: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Բախումների ընթացքում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել ութ քաղաքացիական անձինք եւ 13 ոստիկան: Տասնհինգ ձերբակալվածներից յոթի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Օրվա ընթացքում հուզումները շարունակվել են հունական որոշ այլ քաղաքներում, մասնավորապես Սալոնիկում եւ Պատրիում: Ընդամենը մեկօրյա անկարգություններից տուժել են տասնյակ բանկեր ու խանութներ, մի քանի շինություններ այրվել են ամբողջությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play