ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀՊ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ<br /> ԱՌԱՋԱՐԿՆԵՐ<br />


ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀՊ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

  • 07-11-2008 18:29:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը Ռուսաստանին ՀՀՊ վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել, որոնց ուսումնասիրությունից հետո կորոշվի այդ խնդրի շուրջ ռուս-ամերիկյան հանդիպման օրը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Իգոր Լյակին-Ֆրոլովը: «Ամերիկացիները Ռուսաստանին ներկայացրել են ՀՀՊ վերաբերյալ նոր առաջարկներ: Այժմ պահանջվում է ուսումնասիրել մեր դիրքորոշումների համաձայնեցումները: Դրանից հետո կորոշվի հանդիպման ժամկետը»,- ասել է դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play