ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՌԴ-ԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ<br /> ԶՈՐՔԵՐԸ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՑ<br />


ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՌԴ-ԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ
ԶՈՐՔԵՐԸ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՑ

  • 31-10-2008 18:04:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՌԴ-ին կոչ է արել դուրս բերել իր զորքերն ու սպառազինությունները Մերձդնեստրից: Կարճատեւ այցով Քիշնեւ այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում Մոսկվան խոստացել է ազատել Մոլդավիայի տարածքը իր ներկայությունից, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play