«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲ». ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ<br />


«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲ». ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • 28-10-2008 18:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ապագայի համար նոյեմբերի 4-ի նախագահական ընտրություններում ավելի նախընտրելի կլիներ դեմոկրատ Բարաք Օբամայի հաղթանակը, քան հանրապետական Ջոն Մակքեյնի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է «Բոստոն գլոբ» թերթի մեկնաբան Ջեյմս Քերրոլը: Վերլուծելով Ռուսաստանի հետ հարաբերությունների հանդեպ նախագահի թեկնածուների մոտեցումները` հեղինակը նշում է հանրապետական սենատորի «հակամոսկովյան ռազմատենչությունը», որը մշտապես պայքարում է ՆԱՏՕ-ի արագ ընդլայնման եւ «մեծ ութնյակից» ՌԴ-ի հեռացման համար: Ինչ վերաբերում է Օբամային, որը Մակքեյնի նման կտրուկ քննադատեց Մոսկվայի գործողությունները Վրաստանում, ապա նրա հայտարարությունները, մեկնաբանի կարծիքով, աչքի են ընկնում «մեծ հավասարակշռվածությամբ»: «Նա դրականորեն է արտահայտվում ՆԱՏՕ ընդունվելու Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտման մասին` վերապահում անելով միաժամանակ, որ նրանց անդամակցությունը կախված կլինի նրանից, թե որքանով են այդ երկրները համապատասխանում ՆԱՏՕ-ի «անդամության չափորոշիչներին», ինչին նրանցից ոչ մեկը տեսանելի ապագայում չի կարողանա հասնել»,- գրում է Ջ.Քերրոլը: «Մակքեյնը տարված է նոր «սառը պատերազմով», Օբաման ջերմացման հույս ունի»,- նկատում է մեկնաբանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play