ԱՄՆ-Ի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԲԱՆՏՈՒՄ<br />


ԱՄՆ-Ի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԲԱՆՏՈՒՄ

  • 28-10-2008 16:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Թեդ Սթիվենսը մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ: 84-ամյա Սթիվենսը, որը Ալյասկայի նահանգից 40 տարի շարունակ սենատորի պաշտոն է զբաղեցնում, մեղադրվել է Veco նավթային ընկերությունից նվերներ ստանալու եւ ընկերության հաշվին իր տունը վերանորոգելու փաստը թաքցնելու մեջ: Ընկերությունից Թեդ Սթիվենսի ստացած նվերների ընդհանուր արժեքը գնահատվում է 250 հազար դոլար: Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, սենատորը պնդում է, որ ինքն անմեղ է: Թեդ Սթիվենսին սպառնում է բանտարկություն մինչեւ հինգ տարի ժամկետով: Այժմ նա Ալյասկայի նահանգից ԱՄՆ-ի Սենատում վերընտրվելու համար պայքար է մղում դեմոկրատ Մարկ Բեգիչի դեմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play