ՀՌՈՄ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի վարչապետ Սիլվիո
Բերլուսկոնին այս անգամ կհրավիրվի Միլանի դատարան որպես վկա եւ
կհարցաքննվի Աբու Օմար անունով հայտնի եգիպտացի իսլամական իմամի
առեւանգման գործի առնչությամբ: Այս որոշումն է ընդունել դատավոր
Օսկար Մաջին:
Սիլվիո Բերլուսկոնին իմամի առեւանգման պահին (2003 թ.), ինչի
մեջ մեղադրում են ԿՀՎ եւ Իտալիայի ռազմական հետախուզության
աշխատակիցներին, զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը: Նա պետք է
պատասխան տա, թե ինչ հրահանգներ է ստացել ռազմական հետախուզության
ծառայության այն ժամանակվա ղեկավար Նիկոլա Պոլլարին, որի
փաստաբաններն էլ պահանջում են դատարան հրավիրել վարչապետին: Սակայն
Բերլուսկոնին հայտարարում է, որ իր կառավարությունը տեղյակ չի եղել
Իտալիայի տարածքում որեւէ գաղտնի գործողության: ԱՄՆ-ը եւս
հրաժարվել է իտալական արդարադատությանը հանձնել իր աշխատակիցներին,
որոնց թվում եւ Հռոմի եւ Միլանի ամերիկյան հատուկ ծառայությունների
տարածաշրջանային ղեկավարներին` ժխտելով երրորդ երկրներում
հակաահաբեկչական գործողությունների անցկացման փաստը: