ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ<br />


ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

  • 22-10-2008 18:16:00   | Ֆինլանդիա  |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի արվարձանում կայացել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի եւ ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մայքլ Մուլենի հանդիպումը: Ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական, մեկնաբանելով հանդիպման փաստը, «Ֆրանսպրեսին» անանուն մնալու պայմանով հայտնել է, որ «ստրատեգիական առումով կարեւոր է համարում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության շարունակումը», «իմաստավորված փոխհարաբերությունները» Մոսկվայի հետ տեւական ժամանակամիջոցի համար: Ամերիկացի զինվորականը պնդում է, որ Մուլենի հետ անձնական հանդիպման մասին խնդրել է պարոն Մակարովը, եւ ամերիկացի գեներալը դա «դրական քայլ» է համարել: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նույնպես կողմնակից է Ռուսաստանի հետ ռազմական ասպարեզում «բաց երկխոսություն», ինչը դադարեցվել էր Վրաստանի իրադարձություններից հետո: Ըստ Նիկոլայ Մակարովի, նա Մայքլ Մուլենի հետ պայմանավորվել է քննարկել «ռազմական բնույթի սկզբունքային հարցերը հեռախոսով կամ անձնական հանդիպումների ժամանակ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play