Ուսումնասիրվել է Հայաստանում կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին


Ուսումնասիրվել է Հայաստանում կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին

  • 31-03-2011 17:03:16   | Հայաստան  |  Հասարակություն
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի /ՄԱԲՀ/ հայաստանյան գրասենյակը պաշոնապես ներկայացրեց ,Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասումե ծրագրի շրջանակներում ,,Կովկասե հասարակագիտական կենտրոնե հասարակական կազմակերպության կողմից իրականացված ,Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկություններըե սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, կանանց իրավունքներով եւ գենդերային հիմնախնդիրներով զբաղվող օտարերկրյա եւ տեղական հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց եւ տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագիրն ու դինամիկան եւ բացահայտել այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական եւ այլ գործոնները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԲՀ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան: Նա նշեց, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում եւս քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, այդ թվում` խորհրդարաններում, նախարարություններում, երկրի եւ կառավարության ղեկավարների ընտրություններում առկա են գենդերային անհավասարության ու խտրականության դրսեւորումներ: Դ.Գեռչեւայի ելույթից հետո հետազոտության հիմնական արդյունքները եւ առաջարկները ներկայացրեցին զեկույցի հեղինակներ` ,Կովկասե հասարակագիտական կենտրոնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ գենդերային փորձագետներ Լիլիթ Զաքարյանն եւ Վլադիմիր Օսիպովը: Փորձագետները նաեւ մի շարք առաջարկություններ ներկայացրեցին կանանց հասարակական-քաղաքական մասնակցությունը մեծացնելու եւ առկա գենդերային բացերը լրացնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր փորձագետի խոսքից հետո տեղ գտավ հարցուպատասխան, որն էլ հնարավորություն տվեց մասնակիցներին կիսել իրենց տեսակետները եւ հարցեր ուղղել հետազոտության հեղինակներին: ՄԱԲՀ-ի մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ եւ երեխայի` առողջ կյանք վարելու եւ հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում եւ ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաեւ ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից եւ յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունքի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play