ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

  • 21-10-2008 19:28:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման հարցերի ազգային խորհրդի որոշումները կաբելային ցանցերով ուկրաինական օրենսդրությանը չհամապատասխանող հաղորդումների վերահեռարձակումն արգելելու մասին վերաբերում են ոչ միայն ռուսական հեռուստաալիքներին: Ըստ Ազգային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուրուսի, արգելքը վերաբերում է բոլոր այն հեռուստաալիքներին, որոնք իրենց հաղորդումներն հեռարձակում են ոչ Եվամիության երկրներից եւ միեւնույն ժամանակ չեն վավերացրել անդրսահմանային հեռարձակման մասին եվրոպական կոնվենցիան: Խոսքը, մասնավորապես, չինական, վրացական, բելոռուսական, հայկական եւ իսրայելական հեռուստաալիքների մասին է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play