ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 70<br /> ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ<br />


ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 70
ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

  • 21-10-2008 15:02:00   | Վրաստան  |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայիս ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին կորցրել է իր ներդրումային դրամագլխի ավելի քան մեկ երրորդը` 37 մլն ֆունտ ստեռլինգ (70 մլն դոլար): Այդ գումարը կազմում է իր սեփական փողերի մեկ երրորդ մասը, որ ներդրված են բանկերի եւ ընկերությունների բաժնետոմսերում եւ այլ արժեթղթերում: Եղիսաբեթ II-ի ներդրումային դրամագլխի ընդհանուր գումարը այս տարվա կեսին կազմում էր 100 մլն ֆունտ ստեռլինգ: Թագավորական սեփականության մյուս մասը` նկարների եւ անշարժ գույքի տեսքով հարստությունը, առայժմ չի տուժել: Իրադրությունը բարդանում է նրանով, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը անցած շաբաթ փաստորեն ազգայնացրել է անգլիական Coutts բանկը, որտեղ Եղիսաբեթ թագուհին գործնականում պահում է իր բոլոր հաշիվները: Այդ բանկը մտնում է ընթացիկ ամսվա սկզբին սնանկացման եզրին հայտնված Royal Bank of Scotland ֆինանսական խմբի մեջ: Նրա փրկության նպատակով երկրի կառավարությունը ձեռք է բերել այդ բանկային եւ ապահովագրական խմբի վերահսկիչ փաթեթը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play