ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԸՆՏՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ<br />


ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԸՆՏՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

  • 17-10-2008 14:58:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ն այսօր կընտրի Անվտանգության խորհրդի հինգ նոր ոչ մշտական անդամներ, որոնք ԱԽ-ում կփոխարինեն Բելգիային, Ինդոնեզիային, Իտալիային, Պանամային եւ ՀԱՀ-ին: Ոչ մշտական անդամների ընտրությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակով կմասնակցի նաեւ Թուրքիան: Կանոնակարգի համաձայն, ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամների ընտրությունները կատարվում են գաղտնի քվեարկությամբ: Ընտրվելու համար անհրաժեշտ է ապահովել Գլխավոր վեհաժողովի ներկա գտնվող եւ քվեարկությանը մասնակցած պատվիրակների ձայների երկու երրորդը: Ընտրության համար թեկնածուներ առաջադրվում են այսպես կոչված տարածաշրջանային խմբերի կողմից: Ընդ որում երեք տեղ հատկացվում է Աֆրիկային եւ Ասիային, մեկ տեղ` Արեւելյան Եվրոպային, եւս մեկը` Լատինական Ամերիկայի կամ Կարիբյան ավազանի երկրներին: Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, այդ թվում հինգ մշտական` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ, որոնցից յուրաքանչյուրը օժտված է վետոյի իրավունքով: ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացած կազմը ամեն տարի կիսով թարմացվում է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play