Սյունիքի մարզում կվերաբացվեն զբաղվածության մոդելային երեք կենտրոններ


Սյունիքի մարզում կվերաբացվեն զբաղվածության մոդելային երեք կենտրոններ

  • 31-03-2011 16:36:27   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 1-ին ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը եվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման կմասնակցեն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) վերանորոգված երեք տարածքային կենտրոնների վերաբացման հանդիսավոր արարողությանը Սիսիանում եվ Գորիսում: Գրասենյակները հանդիսանում են զբաղվածության ժամանակակից մոդելային կենտրոններ, որոնք աշխատաշուկայի ակտիվ ծրագրեր են մատուցելու Սյունիքի մարզի համայնքներին եւ կնպաստեն Սիսիանի, Գորիսի եւ Մեղրիի աշխատանք փնտրողների ու գործատուների նպատակների իրականացմանը: Կենտրոնները հիմնովին վերանորոգվել ու կահավորվել են ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կենսաթոշակային եվ աշխատաշուկայի բարեփոխումների (ԿԱԲԾ) ծրագրի շրջանակներում: Կենտրոնների արդիականացումը կնպաստի Սյունիքի մարզի աշխատուժի պատրաստվածության եվ մրցունակության էլ ավելի բարձրացմանը: Վերանորոգմանը նախորդող երեք տարիների ընթացքում ԶՊԾԳ-ն վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել գործակալության եվ տարածքային կենտրոնների աշխատակազմի համար` ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի օժանդակությամբ: Ուսուցումներ են իրականացվել աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի իրականացման, պահանջարկով առաջնորդվող աշխատատեղերի համալրումը խթանելու եվ զբաղվածության ծառայությունների միջոցով աշխատաշուկայի պահանջները հասցեագրելու գծով: Աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի մատուցումը կընդգրկի աշխատաշուկայի հետազոտություններ, պահանջարկ վայելող աշխատատեղերի կանխատեսում, աշխատանք փնտրողների եվ թափուր աշխատատեղերի համադրում, ինչպես նաեւ աշխատանքի ակումբների կազմակերպում, որոնք աշխատանքի որոնման հմտություններ են ուսուցանում: Կենտրոնները նաեւ կաջակցեն խոցելի խմբերին աշխատաշուկայում պահանջվող հմտություններ ձեռք բերելու հարցում: ԿԱԲԾ աջակցությամբ Սյունիքում կշարունակվի Գործատուների Խորհուրդների կազմակերպումը, որոց նպատակն է գործատուների եւ ԶՊԾԳ զբաղվածության կենտրոնների միջեւ սերտ եւ փոխշահավետ համագործակցության ստեղծումը, զարգացումը եւ պահպանումը: Ծրագրի շրջանակներում 3 զբաղվածության տարածքային կենտրոններում` Մեղրիում, Սիսիանում, Գորիսում տեղադրվել են ինքնասպասարկման կրպակներ, որոնց միջոցով ԶԿ շահառուները առցանց ռեժիմով Գործ տեղեկատվական համակարգից եւ համապատասխան ինտերնետային կայք-էջերից կարող են ստանալ տեղեկություններ ՀՀ տարածքում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Նշենք, որ 2010թ. դեկտեմբերի տվյալներով Սյունիքի մարզում գործազրկության մակարդակը երկրորդ ամենաբարձր տեղն է զբաղեցնում Հայաստանում: Բոլոր երեք կենտրոնները գտնվում էին աշխատանքային վատ պայմաններում եվ արդի ենթակառուցվածքների կարիք ունեին հաճախորդներին զբաղվածության պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Այսպես օրինակ, Գորիսի զբաղվածության կենտրոնը գտնվում է քաղաքապետարանի շենքում եվ բավարար ռեսուրսներ չի ունեցել աշխատակիցներին ապահովելու անվտանգ եվ հարմարավետ աշխատանքային պայմաններով: Բացակայել են նաեվ քաղաքացիների սպասարկման եվ ուսուցումների իրականացման համապատասխան տարածքներ: Այնուհանդերձ 2010թ. Սյունիքի մարզում զբաղվածության մարզային եւ տարածքային կենտրոնների կողմից զբաղվածության պետական ծրագրով ապահովվել է 118.2% կատարողական: 2011թ.-ի մարտի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում գործազրկության մակարդակը կազմում է 10.1 %, աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 7.1 հազար: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 73.5 %-ը կամ 5.2 հազար: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 141 աշխատանք փնտրող (Գորիս` 28 աշխատանքի տեղավորված, Մեղրի` 22, Սիսիան` 12) եւ առկա է շուրջ 59 թափուր աշխատեղ: 2010թ.-ին միայն Սյունիքի մարզում աշխատանքի է տեղավորվել 779 անձ, իսկ ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը կազմել է 1428: 2010թ. հոկտեմբերից մինչ 2011թ. փետրվարը ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կենսաթոշակների եվ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը վերանորոգել է բոլոր երեք կենտրոնների տարածքը, կատարելով` նոր հատակի, պատուհանների եվ դռների տեղադրում, պատերի ներկում եվ պաստառապատում, էլեկտրասնուցման համակարգի բարելավում, ներքին ջրամատակարարման համակարգի եվ լսարանի տարածքի ստեղծում, զուգարանների վերանորոգում, սենյակների նախագծում ու կահավորում: Իրականացված վերանորոգման այս աշխատանքները Սյունիքի աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի միջեվ նորաստեղծ կապերի հաստատումը խրախուսող միջավայր կապահովեն արդիականացված կենտրոններում: # # # ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կենսաթոշակների եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի (ԿԱԲԾ) նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների գործընթացին: ԿԱԲԾ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին եւ համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը` ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանդամությունը եւ գործազրկությունը: Բացի այդ ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը զբաղվածների եւ գործազուրկների խոցելի խմբերին օժանդակելու գործընթացում` առավել մեծ ուշադրություն հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն