ԱՄՆ-Ը 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԾԱԽՍԻ 612<br /> ՄԼՐԴ ԴՈԼԱՐ<br />


ԱՄՆ-Ը 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԾԱԽՍԻ 612
ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

  • 15-10-2008 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է 2009 թվականին ռազմական կարիքների համար 612 մլրդ դոլարի չափով ծախսերի մասին օրենքը: Օրենքը, մասնավորապես, արտոնում է Պետագոնին հատկացնել մոտ 165 մլն դոլար Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար նրա ստրատեգիական հարձակողական սպառազինությունների ապամոնտաժման, քիմիական զենքի ոչնչացման, միջուկային զենքի հուսալի պահպանման ու նրա անվտանգ փոխադրման ապահովման գործում: Նախատեսվում է նաեւ մոտ 70 մլրդ դոլար հատկացվի Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների շարունակման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play