ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ 6-ՐԴ<br /> ԲԻԵՆԱԼԵԻ 9 ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ 6-ՐԴ
ԲԻԵՆԱԼԵԻ 9 ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 06-10-2008 18:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյումրիի վեցերորդ միջազգային բիենալեի 9 հաղթողների Հայաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ավստրիան եւ Ճապոնիան ներկայացնող լուսանկարչական աշխատանքները, քանդակները, ինչպես նաեւ կտավները կցուցադրվեն Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին, նոյեմբերի 7-ին եւ դեկտեմբերի 7-ին` «Սպիացող վերքեր» ընդհանուր խորագրով ցուցահանդեսներում: Բացի հաղթողների աշխատանքներից, ծրագրվում է ցուցադրության մեջ ընդգրկել նաեւ բիենալեի այլ մասնակիցների ստեղծագործությունները, որոնք հետագայում որպես նվեր կհանձնվեն Սպիտակի թանգարանին: Ինչպես հոկտեմբերի 6-ին մամլո ասուլիսում հայտնեց Գյումրիի բիենալեի կազմակերպիչ Ազատ Սարգսյանը, «Պատմական վերափոխումներ եւ զուգահեռ պատմություններ» խորագրով 6-րդ բիենալեին Հայաստանից մասնակցել են 50 արվեստագետ, իսկ արտերկրից` 75 արվեստագետ 30 երկրից: Ազատ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Գյումրիի բիենալեի պատմության մեջ առաջին անգամ այդ մշակութային ձեռնարկին աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը` հատկացնելով 10 մլն 860 հազար դրամ: Բիենալեի ժյուրիի անդամ, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համակարգող, դոկտոր Իրիս Մյուլլեր Վեստերմանը, կարեւորելով Բիենալեի գործունեությունը, նշեց. «Սա ֆանտաստիկ նախագիծ է ոչ միայն հայկական մշակույթի, այլեւ հայկական արվեստի համար ընդհանրապես: Ժամանակակից արվեստը հայելու նման արտացոլում է մեր իրականությունը: Բիենալեն հայ արվեստագետների համար լավ հնարավորություն է ծանոթանալու ժամանակակից միտումներին, իսկ հյուրերի համար դա ծանոթություն է հայկական արվեստին եւ մշակույթին»: Նշենք, որ Գյումրիի 6-րդ բիենալեն անցկացվել է սեպտեմբերի 7-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Բիենալեի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 550 հազ. եվրո` ներառյալ օտարերկրյա մասնակիցների Հայաստան այցի եւ բնակության ֆինանսավորումը, ինչպես նաեւ նրանց աշխատանքների տեղափոխումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play