ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՈՒԵՆ ԳԻՒՄՐԻԻ 6-ՐԴ<br /> ԲԻԵՆԱԼԷԻ 9 ՅԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՈՒԵՆ ԳԻՒՄՐԻԻ 6-ՐԴ
ԲԻԵՆԱԼԷԻ 9 ՅԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 06-10-2008 18:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւմրիի վեցերորդ միջազգային բիենալէի 9 յաղթողների Հայաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, Աուստրիան եւ Ճապոնիան ներկայացնող լուսանկարչական աշխատանքները, քանդակները, ինչպէս նաեւ կտաւները կցուցադրուեն Գիւմրիում, Վանաձորում, Սպիտակում համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին, նոյեմբերի 7-ին եւ դեկտեմբերի 7-ին` «Սպիացող վէրքեր» ընդհանուր խորագրով ցուցահանդեսներում: Բացի յաղթողների աշխատանքներից, ծրագրւում է ցուցադրության մէջ ընդգրկել նաեւ բիենալէի այլ մասնակիցների ստեղծագործությունները, որոնք յետագայում որպէս նուէր կյանձնուեն Սպիտակի թանգարանին: Ինչպէս հոկտեմբերի 6-ին մամլոյ ասուլիսում յայտնեց Գիւմրիի բիենալէի կազմակերպիչ Ազատ Սարգսեանը, «Պատմական վերափոխումներ եւ զուգահեռ պատմություններ» խորագրով 6-րդ բիենալէին Հայաստանից մասնակցել են 50 արուեստագէտ, իսկ արտերկրից` 75 արուեստագէտ 30 երկրից: Ազատ Սարգսեանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Գիւմրիի բիենալէի պատմութեան մէջ առաջին անգամ այդ մշակոյթային ձեռնարկին աջակցել է ՀՀ մշակոյթի նախարարութիւնը` յատկացնելով 10 մլն 860 հազար դրամ: Բիենալէի ժիւրիի անդամ, Ստոկհոլմի ժամանակակից արուեստի թանգարանի գլխաւոր համակարգող, դոկտոր Իրիս Մյուլլեր Վեստերմանը, կարեւորելով Բիենալէի գործունէութիւնը, նշեց. «Սա ֆանտաստիկ նախագիծ է ոչ միայն հայկական մշակոյթի, այլեւ հայկական արուեստի համար ընդհանրապես: Ժամանակակից արուեստը հայելու նման արտացոլում է մեր իրականութիւնը: Բիենալէն հայ արուեստագէտների համար լաւ հնարաւորութիւն է ծանօթանալու ժամանակակից միտումներին, իսկ հիւրերի համար դա ծանոթութիւն է հայկական արուեստին եւ մշակոյթին»: Նշենք, որ Գիւմրիի 6-րդ բիենալէն անցկացուել է սեպտեմբերի 7-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Բիենալէի ընդհանուր բիւջէն կազմել է մօտ 550 հազ. եւրօ` ներառեալ օտարերկրեայ մասնակիցների Հայաստան այցի եւ բնակութեան ֆինանսավորումը, ինչպէս նաեւ նրանց աշխատանքների տեղափոխումը:
  -   Մշակոյթ