ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 63-ՐԴ<br /> ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 63-ՐԴ
ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 16-09-2008 16:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում` Միավորված ազգերի կենտրոնակայանում, այսօր իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական` 63-րդ նստաշրջանը: Ծրագրվում է նստաշրջանի ընթացքում քննարկել օրակարգի 160-ից ավելի հարց: Այդ թվում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղաղության եւ անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր: Վեհաժողովի պատվիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանների ընթացքում սկսած հարցերի քննարկումը, որ վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարենորոգմանը, բուն կազմակերպության աշխատանքի ակտիվացմանը, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play