ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՊՐԱՆՔԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԻ<br /> ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՊՐԱՆՔԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԻ
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 13-09-2008 17:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լան-Մանշի թունելում վերականգնվել է ապրանքատար գնացքների երթեւեկությունը, ավելի ուշ կսկսվի նաեւ ուղեւորատար շարժակազմերի երթեւեկությունը: Այս մասին հայտարարել են Եվրոթունելի ներկայացուցիչները: Հրդեհը բռնկել էր հինգշաբթի: Նախնական տվյալներով, դրա պատճառ էր դարձել երկաթուղային շարժակազմով փոխադրվող քիմիկատներով բեռնատարի արգելակման համակարգի անսարքությունը: Հրդեհի հետեւանքով 14 մարդ տուժել էր, որոնցից վեցը թունավորվել էր ծխից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play